Media • Cloud • Print • Broadcast • Technology
HAY PROJECT-ը հիմնադրվել է 2004 թվականին։ Այսօր մենք արդեն ոչ միայն լուսանկարահանման և տեսանկարահանման ստուդիա ենք, այլ նաև սեփական թվային ծառայություններ և մեդիա տեխնոլոգիաներ զարգացնող համակարգ։
Ավելի քան երկու տասնամյակ անցնելով անալոգայինից մինչև թվային դարաշրջան՝ այսօր մեկ էկոհամակարգում միավորում ենք նկարահանումը, ուղիղ եթերը, ամպային պահպանումը, հաճախորդին մեդիայի փոխանցումը, ինքնուրույն առցանց տպագրությունը և աշխատանքային ավտոմատացումը։
Մեր աշխատանքը սկսել ենք հին սերնդի VHS տեսախցիկներով և լենտով ֆոտոապարատներով, որոնք պահանջում էին հատուկ հմտություն և վարպետություն:
Այսօր մենք կիրառում ենք վերջին սերնդի Mirrorless տեսախցիկներ և պրոֆեսիոնալ Gimbal Stabilizer-ներ՝ ապահովելով անթերի կայունություն և հստակություն:
Մեր զինանոցում են նաև Dron-ներ և Cablecam-ներ՝ օդային և դինամիկ կադրերի համար, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներ բարձրորակ Live Stream-ների իրականացման համար:
HAY PROJECT-ի մեդիա փորձը և մեր սեփական ծրագրային համակարգերը աշխատում են միասին՝ նկարահանումից մինչև պահպանում, ցուցադրում, հեռարձակում և տպագրություն։
Պրոֆեսիոնալ լուսանկարահանում, տեսանկարահանում, post-production, Mirrorless համակարգեր, Gimbal, Drone և CableCam։
Սեփական ամպային ֆոտոսերվեր՝ մեդիայի պահպանում, կազմակերպում, shared gallery-ներ, արագ դիտում, ներբեռնում և Chromecast ցուցադրում։
Ինքնասպասարկվող համակարգ, որտեղ հաճախորդը ինքնուրույն վերբեռնում, պատրաստում, խմբագրում և տպում է իր լուսանկարները։
Բազմախցիկ ուղիղ եթեր, vMix, RTSP/HLS ենթակառուցվածք և հեռարձակման ավտոմատացված աշխատանքային հոսքեր։
Օդային և դինամիկ կադրեր, այդ թվում՝ մեր զարգացվող CableCam կառավարման համակարգով։
SD Import, ֆայլերի clone/backup, մեդիա պլանավորում, ցուցադրում և այլ սեփական գործիքներ՝ ամենօրյա աշխատանքի համար։
Մենք զարգացնում ենք ոչ թե առանձին ծրագրեր, այլ իրար հետ կապվող HAY PROJECT էկոհամակարգ։
Լուսանկարների և մեդիա ֆայլերի սեփական ամպային միջավայր՝ հաճախորդների gallery-ներով և ցուցադրման հնարավորություններով։
Առցանց լուսանկարների ինքնուրույն պատրաստման, խմբագրման և տպագրության ամբողջական համակարգ։
Հեռուստատեսային նախագիծ, որտեղ միավորվում են նկարահանումը, ուղիղ եթերը, գրաֆիկան և մեր ավտոմատացման տեխնոլոգիաները։
Թվային հրավիրատոմսերի հարթակ՝ անհատական դիզայնով, լուսանկարներով, երաժշտությամբ, վայրերով և ինտերակտիվ ներկայացմամբ։
Մեր նպատակը տեխնոլոգիան օգտագործելն է այնպես, որ նկարահանումից մինչև վերջնական արդյունք ամբողջ ճանապարհը լինի արագ, հուսալի և հարմար թե՛ մեր թիմի, թե՛ հաճախորդի համար։